«Այ անտռուսիկ Վերգո, հիշե՛ք, երրորդ նախագահն ու իր համախոհները երբեք չեն անցել ու չեն անցնելու թշնամու թրի տակով…». Լևոն Նազարյան

Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ԱԺ-ում սեփական արժանապատվությունը տռուսիկի դիլեմայով մատաղ արած երևույթը կրկին երկունքի ցավեր է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող ընդդիմադիրները փաստում են, որ վերջինս թեպետ ցավերին, բայց չի ծնել…

Հերոստրատյան հռչակի հետ մոտիկից ծանոթ երևույթը ցավերի նոպայի մեջ խոսել է Սերժ Սարգսյանի վերադարձից… տեսարանն ակամայից հիշեցրեց հայոց էպոսից մի դրվագ, երբ Մսրա Մելիքի նոքյարները Ձենով Օհանի, քեռի Թորոսի ու Ցռան Վերգոյի ներկայությամբ չափում են Սասնա ոսկին…

Ներս մտնելով Դավիթը բարկացած գոչում է. «Էս ո՞ւմ հոր ոսկին եք չափում», ինչին ի պատասխան Ձենով Օհանը ասում է. «Արի՛ Դավիթ ջան, արի՛ անցած, մեծ ախպորդ՝ Մսրա Մելիքի թրի տակով»…

Դավիթն ի պատասխան, մոլեգնության մեջ ոսկու կոտը տալիս է արաբ հարկահավաքների գլխին։

Այ անտռուսիկ Վերգո, մի՛ կասկածի, Սերժ Սարգսյանը հետ գալով՝ առաջին գործով կոտը տալու է համապատասխան տեղներդ… ու հիշե՛ք, երրորդ նախագահն ու իր համախոհներն երբեք չեն անցել ու չեն անցնելու թշնամու թրի տակով…

Թեպետ էպոսի էս դրվագում Քեռի Թորոսը, որ Մհերի ոսկին արաբների հետ չչափեր, Դավիթը կոտը Սյուդիի ու Չարխադիի գլխին չէր տա!!!»։

Տեսանյութեր

Լրահոս