Չեմպիոնների լիգայի վճռորոշ երեկո
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ինտեր» – «Աթլետիկո» առաջին հանդիպումից հետո միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերում՝ գրելով․ «Չեմպիոնների լիգայի վճռորոշ երեկո»։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը Միլանում հաղթել է 1:0 հաշվով։ Միակ գոլը խփել է ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը, որն ընդմիջմանը փոխարինել էր վնասվածք ստացած ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամին։
Հենրիխ Մխիթարյանը փոխարինվել էր 72-րդ րոպեին։