Ոստիկանությունը փնտրում է երեկ հարձակման ենթարկված Արթուր Չախոյանին
Երեկ հասարակական գործիչ Արթուր Չախոյանը հերթական անգամ ահազանգել է Երևանի քաղաքապետարանի կողմից կոռուպցիայի հերթական դրսևորման մասին, և հենց ուղիղ եթերի ժամանակ էլ ենթարկվել էր հարձակման։
Նա ցուցադրել էր տոմետներով բեռնված «Կամազը» և նշել. «Այս «Կամազը» դուրս է եկել Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցից: Սրանք այն տոմետներն են, որոնք այդքան ասում եմ՝ գողանում են-գողանում են, պետական գույքը դուրս են գրում: Տեսե՛ք, սրանք 50 տարուց ավելի ծառայող սալիկներն են, որոնք շատ լավ որակի են: Պետության գույքը բերում են այստեղ, պահեստավորում են, տոմետները խնամքով շարել են, որ հետո օգտագործեն, ծախեն։ Սա պետք է Երևանում լիներ: Տիգրան Ավինյանի վրից տանում են, չնայած ինքը շատ լավ էլ տեղյակ է»:
Այդ պահին տարածքում գտնվող երկու տղամարդ հայհոյելով հարձակվել էին Չախոյանի վրա՝ պահանջելով հեռանալ տարածքից: Նրանք սկսել էին քարեր նետել վերջինիս վրա: Տղամարդկանցից մեկի ձեռքում նաև կացին է եղել:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ասացին, որ հրապարակմանը ծանոթ են, այն ստուգվում է։
«Ձեռնարկվում են միջոցառումներ քաղաքացուն ոստիկանություն հրավիրելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ»,- ասացին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից: