Կուսակցությունում Քերոբյանին փոխարինողի անուն դեռ չենք քննարկել. ես առաջարկ չեմ ստացել. Գևորգ Պապոյան

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին փոխարինող որևէ անձի մասին դեռևս քննարկում չեն իրականացրել։

«Այս պահին գոնե ես գիտեմ, որ նման որոշում չկա, թե ով պետք է փոխարինի Վահան Քերոբյանին։ Կուսակցությունում չենք էլ քննարկել, բայց կքննարկենք, բնականաբար»,- նշեց Գևորգ Պապոյանը։

Դիտարկմանը, որ շրջանառվում էր նաև իր անունը՝ Գևորգ Պապոյանն ասաց, որ նման առաջարկ չի ստացել։

«Ես ԱԺ-ում եմ, աշխատում եմ։ ԱԺ հանձնաժողովի նախագահի աշխատանքը վստահաբար պակաս պատասխանատու չէ, քան նախարարի աշխատանքը»,- եզրափակեց Գևորգ Պապոյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս