Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Գոհունակությամբ ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համատեղ ջանքերով տարբեր ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը։

Նշվում է, որ նախարար Միրզոյանը ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին։

Տեսանյութեր

Լրահոս