Բաժիններ՝

You Tube-ը կարող է այս տարի դառնալ վճարովի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համացանցում ամենահայտնի You Tube վիդեոհոսթինգը կարող է դառնալ վճարովի: Այս տեղեկությունը Լոս Անջելեսում լրագրողների հետ զրույցում անուղղակիորեն հաստատել է Google ընկերության փոխնախագահ Ռոբերտ Կինցլը:

Նա հայտարարել է, որ վճարովի ալիքները չափազանց կարևոր են և կարող են հավելյալ եկամուտներ բերել հեղինակներին: Կազմակերպությունում իրազեկ աղբյուրները չեն բացառում, որ վճարովի գրանցումը կարող է ի հայտ գալ արդեն այս տարվա երկրորդ եռամսյակին: CNET-ի տվյալներով՝ գները կկազմեն ամսական 1-5 դոլար:

You Tube-ը հիմնադրվել է 2005 թվականին, ներկայումս նրա լսարանը գերազանցել է 1 միլիարդի սահմանագիծը: 2006 թվականին You Tube-ը գնվել է Google-ի կողմից՝ 1.76 միլիարդ դոլարով: Այն ժամանակ վիդեհոսթինգի լսարանը կազմում էր մոտ 50 միլիոն օգտատեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս