Փաշինյանն ու Իրաքի վարչապետը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները

Մյունխենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիա Սաբար Ալիի հանդիպումը:

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Իրաք բազմաոլորտ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Այդ առումով, ընդգծվել է Իրաքի նախագահի` նախորդ տարի Հայաստան կատարած այցի և առաջիկայում ՀՀ նախագահի` Իրաք նախատեսվող այցի կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս