Բաժիններ՝

PKK-ի հետ խաղաղությունն օգուտ կբերի ողջ տարածաշրջանին. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պատմական կոչը, հայտարարել է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մարտիկների հետ խաղաղությունը կնքելն «օգուտ կբերի» տարածաշրջանին.

«Դիարբեքիրի այս հանրահավաքը կարելի է գնահատել որպես լավ ազդանշան: Սակայն այն, որ նրա մասնակիցներն իրենց հետ չեն բերել Թուրքիայի որևէ դրոշ, հակասում է այդ հանրահավաքի բուն ոգուն: Ես դրական արդյունքներ եմ ակնկալում: Ակնհայտ է, որ զինյալները պետք է վայր դնեն զենքը և լքեն Թուրքիայի տարածքը:

Մենք բարձր ենք գնահատում այդ հանրահավաքը՝ անկախ նրանից, թե ինչպիսի իրադարձություններ կգրանցվեն հետագայում: Մենք վստահ ենք, որ եթե լինեն դրական փոփոխություններ, ապա դա օգուտ կպատճառի ողջ տարածաշրջանին»:

Էրդողանը հավելել է, որ թուրքական բանակը կդադարեցնի ռազմական գործուղություններ մղել PKK-ի դեմ, երբ նրանք վայր դնեն իրենց զենքը:

Հիշեցնենք, որ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախկին ղեկավարի տեղակալ Ջևաթ Օնեշը մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ «Քրդական հարցի» լուծման դեպքում Թուրքիան խոշոր ոստյուն կգործի տարածաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս