Բաժիններ՝

Ռուսաստանն ու Չինաստանը ապրում են իրենց հարաբերությունների լավագույն ժամանակաշրջանը. Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ռուս-չինական հարաբերություններին.

«Այսօր ռուս-չինական հարաբերությունները վերելքի վրա են, և Ռուսաստանն ու Չինաստանն ապրում են բազմադարյա պատմության մեջ իրենց հարաբերությունների լավագույն ժամանակաշրջանը: Չինաստանի նախագահ Սի Ծինփինի առաջին այցը Մոսկվա հաստատում է երկկողմանի հարաբերությունների բարձր կարգավիճակը:

Համաշխարհային արենայում Ռուսաստանի ու Չինաստանի փոխգործակցությունը նպաստում է գլոբալ կայունությանը: Նրանք առանձնանում են բարձր մակարդակի փոխադարձ վստահությամբ, փոխադարձ հարգանքով, կենսական կարևորության հարցերի շուրջ միմյանց աջակցելով: Այն, որ Չինաստանի նոր ղեկավարն իր առաջին արտասահմանյան այցն այսօր կատարում է հենց մեր երկիր, հաստատում է Ռուսաստանի ու Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հատուկ բնույթը:

Ռուսաստանն ու Չինաստանը միջազգային հանրության երկու ազդեցիկ անդամ են, ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներ են, ունեն աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը և ՄԱԿ-ի, G-20-ի, BRICS-ի, ՇՀԿ-ի, ԱԽՏՀ-ի և բազմաթիվ այլ ձևաչափերումաշխատում են համատեղ և պրագմատիկ ու կշռված մոտեցում են ցուցաբերում միջազգային նշանակության այնպիսի սուր հարցերի նկատմամբ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված իրավիճակը, Կորեական թերակղզու միջուկային ծրագրի հարցը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը:

Վերջին 5 տարվա ընթացքում Ռուսաստանի ու Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է ավելի քան երկու անգամ: Եթե 2007 թվականին այն կազմել է 40 միլիարդ դոլար, ապա 2012 թվականին այն հասել է 87.5 միլիարդ դոլարի: Չինաստանն ամուր հաստատվել է Ռուսաստանի առևտրային գործընկերների առաջին տեղում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս