Ադրբեջանը պատրաստվում է գարնանը հարձակում իրականացնել Հայաստանի վրա

Ադրբեջանցի երկու պատգամավորներ հայատարարել են, որ Բաքուն պետք է ռազմական կամ քաղաքական ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ այդ երկրի հյուսիսում գտնվող չորս գյուղերը ստանալու համար։ Այս մասին փոխանցում է parstoday.ir-ը։

«Հնարավոր է տիրանալ Ղազախ շրջանի չորս գյուղերին, քաղաքական ճնշում գործադրելով Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա»,- ըստ Telegraph-ի՝ այս մասին հայտարարել է պատգամավոր Ասիմ Մոլազադեն։

Իսկ Ղոդրաթ Հասանղոլիևը Telegraph-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի բանակը պետք է մինչև մայիսի վերջը և հունիսի սկիզբը վերոնշյալ չորս գյուղերը գրավի ռազմական գործողությունների միջոցով։

Հայաստանի տարածքում գտնվող ևս չորս գյուղ հետ են վերցվելու սահմաննեի շուրջ բանակցություններից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829