Ռաջաբովը չդիմադրեց Արոնանի տպավորիչ վերջնախաղին
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում քիչ առաջ ավարտվեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրի Թեյմուր Ռաջաբով – Լևոն Արոնյան պարտիան: Այսօր Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով գեղեցիկ ոճով պարտության մատնեց ադրբեջանցուն:
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը 6-րդ տուրում սևերով հաղթել է ռուս գրոսմայստեր Պյոտր Սվիդլերին: Վլադիմիր Կրամնիկ – Վասիլի Իվանչուկ և Ալեքսանդր Գրիշչուկ – Բորիս Գելֆանդ պարտիաններն ավարտվել են ոչ-ոքի:
6-րդ տուրից հետո առաջատարները երկուսն են՝ Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը, ովքեր 4.5-ական միավոր ունեն:
Մասնակիցների դասավորությունը
1. | Արոնյան | 4.5 |
2. | Կարլսեն | 4.5 |
3. | Սվիդլեր | 3.0 |
4. | Կրամնիկ | 3.0 |
5. | Ռաջաբով | 2.5 |
6. | Գրիշչուկ | 2.5 |
7. | Իվանչուկ | 2.0 |
8. | Գելֆանդ | 2.0 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը