Քիմ Քարդաշյանը երեխային North West կանվանի
Starhit.ru կայքը գրում է, որ եթե արևմտյան լրատվամիջոցները չեն ստում, ապա Քիմ Քարդաշյանն արդեն որոշել է իր ապագա երեխայի անունը: Ըստ աղբյուրի`Քիմն ու նրա ապագա երեխայի հայրը` ռեփեր Քայնե Ուեսթը որոշել են երեխային North անվանել («North» բառը անգլերենից թարգմանած նշանակում է հյուսիս): Այդ դեպքում երեխայի ամբողջական անունը կհնչի հետևյալ կերպ՝ North West.
Ըստ աղբյուրի` այս ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Քայնեն`ցանկացել է երեխայի անունը համապատասխանի ազգանվան հետ: Կայքը նաև գրում է, որ Քիմ Քարդաշյանը միշտ ցանկացել է շարունակել իր ընտանեկան ավանդույթը և երեխային տալ անուն, որը K տառով է սկսվում: Հնարավոր է` մինչ երեխայի ծնունդը Քիմին հաջողվի համոզել Քայնեին: