Բաժիններ՝

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի հարցազրույցում մեսիջ կա միջազգային լսարանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի հետ իր հարցազրույցում մեսիջ է հղում միջազգային, այդ թվում՝ ԱՄՆ–ի և Եվրոպայի լսարանին, սակայն ոչ բոլորն են ցանկանում նրան լսել։

Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Telegram ալիքում հարցազրույցից հատված է հրապարակել հաղորդավար Պավել Զարուբինը։

«Ամերիկացի լրագրողի հետ շփվելիս Պուտինը այսպիսի մեսիջ է ուղարկում նաև միջազգային լսարանին` ոչ միայն ԱՄՆ–ում, այլև Եվրոպայում և բոլոր մյուս ուղղություններում։ Ոչ բոլորն են ցանկանում դա լսել»,– ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա պարզաբանել է, որ Վաշինգտոնում պարզապես չեն ցանկանում, որ ՌԴ առաջնորդի իրական աշխարհայացքը հասանելի դառնա հասարակ ամերիկացիների համար։

«Մենք տեսնում ենք ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչներին, որոնք այդ հարցազրույցն անօգուտ են որակում, խորհուրդ են տալիս չընթերցել այն։ Բայց այս անգամ դա, այնուամենյանիվ, տեղի է ունենում։ Դա հնարավոր չէ խեղդել։ Աշխարհը փոխվել է», – եզրափակել է Պեսկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս