Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը առաջին անգամ խոսել է քաղցկեղի մասին և շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն իր առաջին ելույթն է ունեցել քաղցկեղի ախտորոշման մասին լուրերից հետո:
Նրա ուղերձը հրապարակվել է Բուքինգհեմյան պալատի կայքում։
«Ցանկանում եմ իմ սրտանց շնորհակալությունը հայտնել վերջին օրերին ստացած բազմաթիվ աջակցության ուղերձների և բարեմաղթանքների համար։
Այդ բարի մտքերը ամենամեծ մխիթարությունն ու քաջալերանքն են, ինձ կհասկանան բոլոր նրանք, ովքեր տառապել են քաղցկեղով։
Նաև հուզիչ է լսել, թե ինչպես է իմ սեփական ախտորոշմամբ կիսվելը նպաստել հանրային ըմբռնմանը և լույս սփռել բոլոր այն կազմակերպությունների աշխատանքի վրա, որոնք աջակցում են քաղցկեղով հիվանդներին և նրանց ընտանիքներին Մեծ Բրիտանիայում և ավելի լայն աշխարհում:
Նրանց մեծ խնամքի և նվիրվածության հանդեպ իմ ողջ կյանքի հիացմունքն էլ ավելի է մեծանում իմ անձնական փորձի շնորհիվ:»,- ասված է ուղերձում: