Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Փետրվարի 11-ին, ժամը 13։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Մ․ Վ․-ի (ծնված 1978 թ.) ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում Մ. Վ․-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: