Վահագ Ռաշը հանրությանն է ներկայացրել Վահան Տերյանի խոսքերով և Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ «Կարուսել» երգը
Երգիչ Վահագ Ռաշը հանրությանն է ներկայացրել Վահան Տերյանի խոսքերով և Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ «Կարուսել» երգը` բլյուզային մեկնաբանությամբ։
Երգչի նոր աշխատանքը նվիրված է Տերյանի ծննդյան 139-րդ տարեդարձին. Փետրվարի 9-ին բանաստեղծի ծննդյան օրն է:
Գործիքավորումը կատարել է Կարեն Արզումանյանը, միքս մասթերինգը` Սերգեյ Գասպարյանը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    