Բաժիններ՝

Արցախի դրոշն արգելվել է նաև Եռաբլուրում. Նարեկ Կիրակոսյան

Լրագրող Նարեկ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի դրոշն արգելվել է նաև Եռաբլուրում` 2023 թվականի սեպտեմբերի 19-ին զոհված արցախցի զինծառայողների հուղարկավորության ժամանակ։ Գրեթե յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին այցելում եմ նրանց հարազատներին։ Հարցազրույցների ընթացքում են զինծառայողների հարազատները նման պնդումներ արել։ Այս թեմայով կարճ քննարկում եմ ունեցել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ, նա ևս փոխանցեց, որ ինքը ևս ծնողներից նման ահազանգեր է ստացել։ Ավելի վաղ դիմել էի ՊՆ, հերքել էին, սակայն, իրարից անտեղյակ ծնողների նույնաբովանդակ պնդումները, փաստում են, որ իրականություն է։

Այսօր էլ պարզվեց, որ Հանրային ռադիոյից է Արցախի դրոշը հեռացվել, երբ Նիկոլ Փաշինյանն այնտեղ հարցազրույցի է գնացել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս