Բաժիններ՝

Բորելը հայտարարել է, որ Լեհաստանից մեկնելու է Ուկրաինա

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով այցով գտնվում է Վարշավայում, հայտնել է, որ մեկնում է Ուկրաինա։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես գնում եմ Կիև», – լրատվամիջոցներին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Բորելն ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ

ԵՄ երկրները պետք է հրաժարվեն երրորդ երկրներին զենք մատակարարելուց՝ Ուկրաինային ապահովելու համար։

«Մեր արտադրանքի զգալի մասը արտահանվում է երրորդ երկրներ: Ինչպես ես արդեն բացատրել եմ իմ գործընկեր նախարարներին վերջին օրերին, Ուկրաինա զինամթերքի մատակարարումը մեծացնելու ամենաարագ, ամենաէժան և ամենաարդյունավետ միջոցը երրորդ երկրներ մատակարարումների դադարեցումն է: Եվրոպական զինամթերքի գնորդները կարող են սպասել մի քանի ամիս, քանի որ նրանք պատերազմի մեջ չեն», – ասել էր Բորելը և հավելել, որ ԵՄ անդամները պետք է նման քաղաքական որոշում կայացնեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս