«Թե բա պետական Ժողովուրդ… տենց լավ չի՝ ասա սիգի ու ասֆալտի հետ հարաբերվող ժողովուրդ». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանին իր ընտրազանգվածը գցելու է ու թռնի ոչ միայն այն պատճառով, որ նա վեց տարի է՝ նախկինների թալանը իրենց չի վերադարձնում, այլ նաև այն պատճառով, որ սկսել է վաղուց չհասկանալ նրա խոհափիլիսոփայական ճամարտակության հորիզոնները ու վաղուց կախելա մոտը:

Ոչ բանտիկով մուրճ կա, ոչ թալանը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու խոստում, ոչ կամերաներն ու կարմիր գծերը վերացնելու հավաստում, ոչ քաբաբ առ քաբաբ բյուջե հետ վերադարձնելու ցանկություն, ոչ ասֆալտ ու բորդյուր ուտացնելու, ոչ բռնել շինելու, ոչինչ չկա:

Դրա տեղը, թե բա «իրավական լեգիտիմություն», «անվտանգային կոնցեպցիա», «խաղաղության ճարտարապետություն», «պետություն ունենալ սովորել», «սիգի հետ որպես պետություն հարաբերվելու» հիմա էլ այդ ընտրազանգվածից «պետական ժողովուրդ սարքելու» ճարտասանություն:

«Պետական ժողովուրդը» ո՞րն ա, չլինի «Քաղաքական Ազգը», թե՞ մեջը ազգ բառ կա ու դա էլ թույլ չեն տալիս արտաբերել հենց այնպես, ինչպես թույլ չեն տալիս արտաբերել Հայոց, Արցախ, Վրեժ, Պատիվ, Արարատ և Ազգ կատեգորիաները:

Հ.Գ. Թե բա Պետական Ժողովուրդ))) տենց լավ չի՝ ասա սիգի ու ասֆալտի հետ հարաբերվող ժողովուրդ»:

Տեսանյութեր

Լրահոս