«Սեպտեմբերյան իրադարձությունները տեղի են ունեցել այս իշխանությունների լուռ համաձայնությամբ և գիտությամբ». Նարեկ Թադևոսյան

Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ կարծիքով, հիմնական մեխը հասկանալու համար, թե ինչպես տեղի ունեցավ Արցախի հանձնումը, պետք է իրականացնել իրադարձությունների համապարփակ վերլուծություն:

2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ապահովել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև: Ժողովրդական լեզվով ասած, Մեղրիով ճանապարհ տալ Ադրբեջանին՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ներքո:

Հետագայում Հայաստանի «կառավարիչները» հրաժարվում են իրենց կողմից ստորագրված պայմանագրի և ստանձնած պարտավորության 9-րդ կետի իրականացումից՝ Արևմուտքի ուղղակի դրդմամբ, ինչին փաստացի հաջորդում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ:

Սրանից հետևում է մեկ բան. Սեպտեմբերյան իրադարձությունները տեղի են ունեցել այս իշխանությունների լուռ համաձայնությամբ և գիտությամբ:

Հ.Գ. Ինչպես ցանկացած հարաբերության մեջ, քաղաքականության մեջ ևս, երբ ինչ որ բան խոստանում ես, և չես կատարում՝ պատիժը դառնում է անխուսափելի»:

Տեսանյութեր

Լրահոս