«Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերությունները, իրոք, պետք է կարգավորենք». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում անդրադարձել է Անկախության հռչակագրին՝ ասելով.

«Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերությունները, իրոք, պետք է կարգավորենք: Ո՞րն է այն կետը, ո՞րն է այն պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վերածվում ենք պետական ժողովրդի, այդ պահը Սահմանադրական հանրաքվեն է»։

Նա նշել է, որ առաջին քայլը պետք է լինի «կեղծիքը հաղթահարելը»։

«Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը լինի մեր ու մեր միջև, ես հիմա աշխարհի հետ չեմ խոսում, ես խոսում եմ Ձեզ հետ, Ձեր միջոցով՝ Հանրային ռադիոյի լսարանի հետ և ՀՀ քաղաքացիների հետ»,- ասել է Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս