Հայկական կողմը կարող է մետրերի շեղությամբ ցույց տալ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանը․ Սիմոնյան

Չեխիայի խորհրդարանի ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե հայկական կողմը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները կկարողանան հաջողել իրենց այսօրվա և հետագա աշխատանքում։

«Հստակության ակնկալիք ունենք, որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված, և հայկական կողմը պատրաստ է (ինչպես և հայտարարել է), կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը և ցույց տալ ոչ թե երևակայական քարտեզներով, այլ իրավական հիմք ունեցող»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու է հանձնաժողովների հանդիպումը Թովուզ-Ղազախ հատվածում անցկացվում, Սիմոնյանն ասաց՝ պետք էր ինչ-որ տեղից սկսել, այլ իմաստներ պետք չէ փնտրել։

Նրա խոսքով՝ կարևոր է այն, որ այդ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին է տեղի ունենում։

Տեսանյութեր

Լրահոս