![](/banners/BeFunky-design.jpg)
«Թուրքիային F-16-եր վաճառելու համար նախապայման է դրվել». հունական թերթ
![](https://168.am/wp-content/uploads/2024/01/780698image1_1.jpg)
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հարցում նախապայման է առաջ քաշվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ դրանք չպետք է կիրառվեն հունական կղզիների վրայով թռիչներ իրականացնելու համար, այլ պետք է ծառայեն միայն Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նպատակներին:
Նշվում է, որ այդ նախապայմանը առաջ է քաշվել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և սենատի 4 կոմիտեի կողմից՝ կառավարությանն ուղարկված գաղտնի նամակում:
Նամակի բովանդակության համաձայն, եթե այդ նախապայմանը չընդունվի, խնդիրը կմնա չլուծված, իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը խնդիրը լուծելու համար կպարտավորվի հանդես գալ նախաձեռնությամբ:
Հունական թերթը նման տեղեկություն հրապարակել է՝ հիմնվելով իր դիվանագիտական աղբյուրների վրա: