Բաժիններ՝

Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Ղազախստանի ՊՆ-ում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ:

Արարողությունից հետո մեկնարկել է Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հետ հանդիպումը՝ ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական պաշտպանական համագործակցությանն առնչվող, անվտանգային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլանը, որը ներառում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Ղազախստանում։

Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 23-ին պաշտոնական այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս