Դոլարը շարունակում է թանկանալ
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 20-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 418.5 դրամ, ինչը նախորդ նստաշրջանի համեմատ բարձր է 0.27%-ով կամ 1.13 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 900 հազար դոլար։
Առևտրային բանկերն այս պահին դոլարը գնում են միջինը 417 դրամով, վաճառում՝ 420 դրամով։