Բաժիններ՝

«Ես վստահ չեմ, որ կառավարությունը Մեղրին դատարկելու դիտավորություն ունի, բայց ես վստահ եմ, որ մեղրեցուն հարգել չգիտի, և որն ամենասարսափելին է՝ մահացած մարդուն»

Ֆեյսբուքյան օգտատեր Արփի Ադամյանը գրում է․ «Ես վստահ չեմ, որ կառավարությունը Մեղրին դատարկելու դիտավորություն ունի, բայց ես վստահ եմ, որ կառավարությունը մեղրեցուն հարգել չգիտի, և որն ամենասարսափելին է՝ մահացած մարդուն։

Մոտ 5 ամիս է Մեղրիի դիահերձարանը կրակի բռնկման հետևանքով չի գործում, և 12․000 բնակչություն ունեցող Մեղրի համայնքում մարդ մահանալու դեպքում, տանում են Մեղրիից մարզկենտրոն Կապան, դիահերձում են, նորից բերում, մեղրեցիններին պատճառելով ֆինանսական, հոգեբանական և սթրեսային մի նոր՝ մարդկային ուղեղում չտեղավորվող փորձություն։

Սա անտարբերության և աներեսության սահմանին մեղրեցու վերջին և պայթունավտանգ համբերությունն է։

Եվ այս անտարբերության շղթան, ովքեր արդեն 5 ամիս է, մի ժամանակավոր լուծում չկարողացան գտնել, իրենց լուծումը մահացած մարդուն շուրջերկրյա ճանապարհորդության ենթարկելն էր, դեռ խոսում է որ պետական միջոցներով այս տարի ԿՍԿՍՎի նոր դիահերձարանի՝ էն դուշով կախիչով, շինարարություն։

Գոնե լռեք լավ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս