Բաժիններ՝

Բժիշկը զգուշացրել է ստամոքսի քաղցկեղի զարգացման վրա կծու սննդի ազդեցության մասին

Ստամոքսի քաղցկեղն աշխարհում ամենատարածված հիվանդություններից է, որի զարգացման վրա կարող է ազդել նաև սխալ սննդակարգը։ Բժիշկ Ալեքսանդր Սերյակովը «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես է կծու սնունդն ազդում ստամոքսի քաղցկեղի զարգացման վրա։

Նրա խոսքով, ասիական երկրների բնակիչներն ամենից հաճախ են տառապում ստամոքսի քաղցկեղով, քանի որ նրանք պարբերաբար կծու ուտելիքներ են ուտում՝ շատ համեմունքներով ու աղով։ Նման սնունդը, զգուշացրել է Սերյակովը, ազդում է առողջության վրա, կարող է ստամոքսի խոց առաջացնել, իսկ հետո քաղցկեղի վերածվել։

«Կծու սնունդը կարող է սրացումներ առաջացնել նրանց մոտ, ում մոտ արդեն ախտորոշվել են ստամոքսի և աղիների բորբոքային հիվանդություններ (խոցեր և էրոզիա), գրգռված աղիների համախտանիշ, մարսողական համակարգի այլ հիվանդություններ»,- ըստ shantnews-ի՝ ասել է մասնագետը։

Ստամոքսի համար վտանգավոր կարող են լինել ոչ միայն կծու, այլեւ աղի մթերքները, ինչպիսիք են երշիկեղենն ու ապխտած միսը։ Նման մթերքների փոխարեն ուռուցքաբանը խորհուրդ է տվել ավելի հաճախ ուտել բանջարեղեն և միրգ, ինչպես նաև նվազեցնել աղի և համեմունքների քանակը սնունդ պատրաստելիս։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս