Նման անարդյունավետ կառավարման դեպքում՝ 131 պատգամավորը շատ է

Ազատության հրապարակում քաղաքացիական ֆորումի ժամանակ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ (1995-97թթ.) Կարապետ Ռուբինյանն իր ելույթում առաջարկում էր նախագահական կառավարման համակարգից անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի:

Քաղաքացիներից մեկի հարցին, թե Սերժ Սարգսյանը նախօրեին հրավիրված ասուլիսում ասել է, որ չի նախընտրում կտրուկ փոփոխություններով գործելաոճը, այլ  նախընտրում է «դանդաղ շտապել», հետևաբար, ինչպե՞ս են պատկերացնում խորհրդարանական կառավարման անցումն այս տրամաբանությամբ, Կ. Ռուբինյանը  պատասխանեց.  «Չեմ հավատում: Երբ անզեն ժողովրդի վրա կրակելու կամ դուբինկեքով խփելու հարց է ծագում՝ լավ էլ կտրուկ քայլերի է գնում: Հենց օլիգարխներին հասավ գործը՝ արդեն փշի-փշի ա, հա՞, անում: Հենց օլիգարխների հետ պետք է կտրուկ քայլերի դիմել, իսկ դա նրա միակ շանսն է, որ Մարտի 1-ից հետո գոնե մի պտղունց դրական բան ավելացներ իր կերպարին: Չնայած խոստումներին՝ այս հինգ տարիների ընթացքում դրական ոչ մի առաջընթաց չեղավ, և միշտ էլ թևի տակ պահեց բոլոր օլիգարխներին: Երեկ էլ տեսանք, թե անհեթեթ ինչ բացատրություն տվեց: Այդ մարդը բոլորիս աչքերին նայելով՝ ստում է»:

Ներկաներից մեկի հարցին, թե արդյոք Հայաստանի պես փոքր երկրի համար 131 պատգամավորը շատ չէ՞, Ռուբինյանը պատասխանեց. «Նման անարդյունավետ կառավարման դեպքում՝ 131 պատգամավորը շատ է, կարելի է մի հոգով էլ բավարարվել, ասենք՝ Գալուստ Սահակյանով, կամ էլ մաքսիմում՝ թող Շարմազանովն էլ լինի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս