Ադրբեջանը կանխել է Ռուսաստանից մեծ քանակությամբ զենքի ու զինամթերքի ներկրումը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում կանխվել է Ռուսաստանից մեծ քանակությամբ զենքի ու զինամթերքի մաքսանենգությունը: Այս մասին հայտնել է նախարարության հասարակության հետ կապերի կենտրոնը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Ադամ Նիֆտիևը, Աշրաֆ Մուխտարովը, Նազիմ Հուսեյնովը, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացի Բայրամ Հուսեյնովը և ուրիշներ փորձել են մաքսային ծառայության շրջանցմամբ ապօրինի ճանապարհով տարբեր իրեր, այդ թվում նաև գազային զենք ներկրել Ռուսաստանից Ադրբեջան:
Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: