«Գիրքը մեզ համար մակլատուրա չի». Հերմինե Նաղդալյանը՝ Նաիրա Զոհրաբյանին
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ գրավաճառների խնդրին, որոնց հատկացվել են, ինչպես Ն. Զոհրաբյանը նշեց, միզահոտ միջավայրով տարածքներ: «Գիրքը նրանց համար մակլատուրա է»,- ասաց Ն. Զոհրաբյանը՝ ակնարկելով այդ որոշումը կայացնողներին: Նրա ելույթից անմիջապես հետո ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց. «Գիրքը մեզ համար մակլատուրա չէ»: Նշենք, որ Հ. Նաղդալյանը, որպես կանոն, անարձագանք չի թողնում իր կուսակիցների հասցեին հնչող քննադատությունները, և եթե պատգամավորի խոսքի մեջ վիրավորական երանգ է նկատում, ապա մեկնաբանություն-պատասխանն անխուսափելի է: