Ջավախքում որևէ սպառնալիք չկա. Վրաստանի ներքին գործերի նախարար
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նպատակամղված կեղծիքներ են տարածվում Ջավախքում ընթացող գործընթացների վերաբերյալ.
«Սամցխե-Ջավախքում որևէ սպառնալիք չկա: Ցանկանում եմ բաց հայտարարել այդ մասի: Ոչ մի կեղծիք: Դա ուռճացված կեղծիք է: Ինչ վերաբերում է Չախալյանին, ապա մենք հարցեր ունեինք՝ կապված նրա հետ և ոչ միայն: Մենք այդ հարցերն ուղղել ենք խորհրդարանին:
Ես խոսել եմ այդ հարցի շուրջ և չեմ ցանկանում կոնկրետացնել, սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ և այն 4-5 անձինք, որոնց հետ կապված մենք ունեինք հարցեր, հայտնվեցին համաներման ցուցակում: Խորհրդարանը շատ սահմանափակ ժամանակ ուներ և ցավալի է, որ այդքան հապճեպ ընդունեց այդ որոշումը»: