Բաժիններ՝

Բեյոնսեն տանջվել է ավելորդ կիլոգրամների պատճառով

Դուստր ունենալուց հետո երգչուհի Բեյոնսեն 26 կգ քաշ է կորցրել: viva.ua կայքի փոխանցմամբ՝ «Shape» ամսագրին երգչուհին պատմել է, թե ինչպես է կարողացել այդքան նիհարել:

Երգչուհին ծննդաբերելուց անմիջապես հետո սկսել է դիետա պահել և ինտենսիվ կերպով զբաղվել է մարմնամարզությամբ: Բեյոնսեն պատմել է, որ այդ ամենն իր համար շատ տհաճ է եղել, և ինքն այլևս երբեք այդ կերպ չի վարվի:

Երկրպագուները զարմացել են՝ ինչպես է երգչուհին շատ կարճ ժամանակահատվածում կարողացել վերադառնալ իր նախկին կառուցվածքին: Բեյոնսեն խոստովանել է, որ դա իր համար շատ դժվար է եղել: «Ես նիհար չեմ: Այդ իսկ պատճառով միշտ ստիպված եմ եղել հետևել իմ կազմվածքին: Ծննդաբերությունից հետո ես ստիպված էի շատ արագ նիհարել. այլևս նման քայլ չեմ գնա»,- ասել է Բեյոնսեն:

Beonse - Copy

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս