Եթե կարիք լինի Ալիևի հայտարարություններին պատասխանել՝ կպատասխանենք. Արման Սարգսյան

Պաշտպանության փոխնախար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում կրկին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին, թե ի՞նչ գնահատական կտա Ալիևի վերջին հայտարարություններին, ինչին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց.

«Եկեք ես ճեպազրույցից հրաժարվեմ»։

Հարցին՝ իսկ ո՞վ պետք է Ալիևի հայտարարություններին համարժեք պատասխան տա, որևէ մեկը չի տվել, Արման Սարգսյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Եթե որևէ կարիք լինի այդ հայտարարություններին համարժեք պատասխանելու, ապա Պաշտպանության նախարարությունն իր կայքէջի միջոցով առհասարակ կպատասխանի»։

Ինչ վերաբերում է բանակում վերջին օրերին զինվորների մահվան դեպքերին, Արման Սարգսյանը լրագրողներին հորդորեց, որ լավ կլինի, եթե սպասեն, մինչև նախաքննության շրջանում վարույթ իրականացնող մարմինը տեղեկատվություն տրամադրի։

«Նման դեպքեր եղել են և, ցավոք, այսօր էլ կան։ Որպեսզի նախնական տվյալները դառնան փաստական հանգամանքներ, ցանկալի է քննության արդյունքների մասին խոսել»,- եզրափակեց փոխնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031