Բաժիններ՝

Թրամփը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարան

Կոլորադո նահանգի Գերագույն դատարանը իր որոշման հիմքում վկայակոչել է ԱՄՆ Սահմանադրության համապատասխան լրացումը՝ խռովությանը մասնակցելու մասին:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է ԱՄՆ Գերագույն դատարանին՝ վերանայել Կոլորադոյի դատարանի որոշումը՝ դուրս թողնել իր անունը նահանգային քվեաթերթիկներից՝ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների պատճառով, երբ Թրամփի կողմնակիցները գրոհեցին ԱՄՆ օրենսդիր մարմնի շենքը։

Այս պահին հանրապետականների շրջանում ամենից բարձ վարկանիշն ունեցող Դոնալդ Թրամփը բողոքարկել է Կոլորադո նահանգի Գերագույն դատարանի որոշումը, որը հիմք ընդունելով ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղմանը՝ խռովությանը մասնակցելու մասին, վճռել է, որ Սպիտակ տան նախկին ղեկավարը չի կարող նահանգում առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։

Կոլորադոյի դատարանի՝ անցած ամիս կայացրած որոշումը ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ դատարանը որակազրկել է երկրի նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուին՝ «խռովությանը մասնակցելու համար»:

Թրամփի կողմից գանգատը նեևրկայացնելուց մեկ օր առաջ նրա փաստաբանները խնդրել էին Կոլորադոյի Գերագույն դատարանին՝ վերանայել նահանգի դեմոկրատ պետքարտուղար Շանա Բելոուսի որոշումը՝ դուրս թողնել Թրամփի անունը քվեաթերթիկներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս