Ապահով Հայաստանից արտագաղթում եք, որ ի՞նչ անեք
ՀՀ ՏԿ նախարարության պետական միգրացիոն ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից մեկնել է 272 918 մարդ, ժամանել՝ 250 796 մարդ։ Բացասական հաշվեկշիռը կազմել է 22 122 մարդ։
Սա ռեկորդային ցուցանիշ է՝ վատ իմաստով։
Նախորդ տարվա հունվար-փետրվարին արտագաղթի ցուցանիշը կազմել էր 14 394 մարդ, 2011-ին՝ 12 003։ Նշենք, որ 2000 թվականից մինչ օրս հունվար-փետրվար ժամանակահատվածում արտագաղթի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2008 թվականին և կազմել 16 521 մարդ։
Վերջին շրջանում միգրանտների հոսքի աճի, այդ երևույթի տնտեսական շարժառիթների և հետևանքների մասին ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում։