Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մարտի վերջին կժամանի Թուրքիա
Թուրքական Dünya թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը պաշտոնական այցով մարտի 28-29-ին կժամանի Թուրքիա: Դրիանը Թուրքիա է ժամանելու իր թուրք գործընկեր Իսմեթ Յըլմազի հրավերի հիման վրա:
Այցի ժամանակ հիմնականում քննակվելու են պաշտպանական ոլորտին առնչվող համատեղ նախագծերը: Բացի այդ, քննարկվելու են Սիրիայում, Մալիում, Աֆղանստանում ստեղծված իրավիճակները և մասնավորապես Աֆղանստանից ֆրանսիական զորքերի դուրս բերման հարցը:
Ակնկալվում է, որ Դրիանն իր թուրքական այցի շրջանակներում անցկացնելու է մի շարք հանդիպումներ թուրք պաշտոնատար անձանց հետ: