Converse Mobile հավելվածում ներդրումների մասին. հասանելի են նաև Եվրոթերմի պարտատոմսերը

Կոնվերս Բանկում վստահ ենք, որ թվային հարմարավետ միջավայրը ենթադրում է ոչ միայն առօրյա, ընթացիկ ֆինանսական ակտիվության սպասարկում և ապահովում, այլև ներդրումային կամ ֆինանսների համալրման, կառավարման երկարաժամկետ լուծումներ:

Արդեն մի քանի տարի է, ինչ Բանկն իր Converse Mobile հավելվածում առաջարկում է ներդրումների իրականացման պատրաստի լուծումներ՝ ամենատարբեր նախասիրությունների, ֆինանսական կարողությունների և ֆինանսական լուծումների կողմնակից անձանց համար:

Converse Mobile. ներդրումային հնարավորություններ նույն հարթակում

Հավելվածում այս պահին հնարավոր է ոչ միայն ավանդ ներդնել, այլև ձեռքբերել գործընկեր Եվրոթերմ ընկերության (Նոյան) պարտատոմսերը: Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված պարտատոմսերում ներդրումներից ստացված եկամուտը չի հարկվում: Սրա, ինչպես նաև գրավիչ պայմանների շնորհիվ, Հայաստանում պարտատոմսերը ներդրման նախընտրելի գործիք են տասնյակ հազարավոր մարդկանց համար:

Եվրոթերմ ընկերության պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 500 մլն ՀՀ դրամ է, արժեկտրոնի եկամտաբերությունը` 12,5%, ժամկետը՝ 36 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Պրոդուկտին առավելագույնս շատ անձանց հասանելիություն ապահովելու նպատակով սահմանվել է պարտատոմսերի ձեռքբերման ցածր շեմ՝ նվազագույնը տասը հատ պարտատոմս՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:

Թողարկող ընկերության, թողարկման և տեղաբաշխման մանրամասներին կարելի է ծանոթանալ Ազդագրում՝ այս հղումով:

Ներդրման ամենակարճ ուղին

Եվրոթերմ ընկերության պարտատոմսերում ներդրում կատարելու համար բավարար է Converse Mobile հավելվածում մուտք գործել «+», ապա՝ «Կատարել ներդրում» և հետևել հրահանգներին:

Պարտատոմսերում ներդրում կարող եք կատարել նաև Բանկի՝ Ձեզ հարմար մասնաճյուղում:

Մի քանի այլ հետաքրքիր փաստ ևս

Կոնվես Բանկը` Հայաստանում առաջիններից մեկը, իր Converse Mobile հավելվածում տվեց պարտատոմսերի գնման հնարավորությունը: Ըստ որում, ի տարբերություն նման այլ առաջարկների, Բանկ այցելելու կարիք չկար անգամ արժեթղթերի հաշիվ բացելու համար:

Converse Mobile-ում պարտատոմսերի գնման հնարավորությունn ապաակտիվանում է դրանց տեղաբաշխման ավարտից հետո և նորից ակտիվանում նոր թողարկումների դեպքում:

Մշտապես կարելի է օգտվել հավելվածով ավանդադրման հնարավորությունից. hավելվածում հասանելի է Կարաս և Պրոգրես ավանդատեսակներում ներդրման, ինչպես նաև ավանդադրված գումարների կառավարման հնարավորությունը:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս