Վարդան Ղուկասյանի՝ «մի տեղ» հանդիպելու խնդրանք-սպառնալիքը ինձ համար ոչինչ չի փոխում
Վարդան Ղուկասյանի հայտարարությունից ժամեր անց հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Սամվել Բալասանյանը.
«Սիրելի’ գյումրեցիներ, Վարդան Ղուկասյանի «մտքի» գոհարներին չպատասխանելու պատճառների մասին գրել էի, դրանք երեքն են՝
1. Հիմարների հետ չվիճելու ցանկությունը:
2. Խորհրդային բժշկության տված ախտորոշման նկատմամբ ունեցած հավատը:
3. Վստահությունը, որ այս ամենը արվում է հստակ նկատառումով ՝ ինձ շեղել Գյումրին շենացնելու եվ գյումրեցիներին ծառայելու առաքելությունից:
Վ.Ղուկասյանի «մի տեղ » հանդիպելու խնդրանք-սպառնալիքը ինձ համար ոչինչ չի փոխում: Խոստանում եմ Ձեզ չտրվել սադրանքների, աշխատել հանուն քաղաքի եւ միշտ մնալ այն մակարդակում, որում պետք է լինի Հայաստանի Հանրապետության երկրորդ, իսկ հոգեւոր առումով թերեւս առաջին քաղաքի քաղաքապետը»: