Բաժիններ՝

Ադրբեջանի իշխանությունները որոշել են սահմանափակել Բաքվում ԵԱՀԿ-ի առաքելությունը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Գարի Ռոբինսը մարտի 14-ին ելույթ է ունեցել Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում՝ հայտարարելով, որ Ադրբեջանը հայտարարել է Բաքվում ԵԱՀԿ առաքելությունը սահմանափակելու իր պլանների մասին:

Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ում գործակալության ունեցած աղբյուրները: Աղբյուրի պնդմամբ՝ Ռոբինսը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունից խնդրանք է ստացվել Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի մանդատի փոփոխման մասին: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի ներկա մանդատը թարմացվել է 2013 թվականի սկզբին:

Ռոբինսն ընդգծել է, որ Բաքվում ԵԱՀԿ առաքելությունն ունի կարևոր նշանակություն՝ Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս