Եգիպտոսը շուրջօրյա օնլայն հեռարձակումներ է կազմակերպելու հանգստավայրերից
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները մտադիր են հանգստավայրերից ու «թեժ կետերից» շուրջօրյա օնլայն հեռարձակման օգնությամբ բարձրացնել երկիր ժամանող օտար զբոսաշրջիկների անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջային զարգացման վարչության ղեկավար Նասեր Համդին:
Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նոր նախագծի առաջին փուլում նախատեսված է տեսախցիկներ տեղադրել երկրի բոլոր հանգստավայրերում ու զբոսաշրջային օբյեկտներում. «Դրանով իսկ կֆիքսվի այն ամենը, ինչը տեղի է ունենում հանգստավայրերում և կհեռարձակվի համացանցով:
Յուրաքանչյուր ցանկացող կարող է յուրաքանչյուր պահին տեսնել, թե ինչպիսի իրավիճակում է գտնվում Եգիպտոսի յուրաքանչյուր հանգստավայրը»: