Բաժիններ՝

«Իվեկոյի» 37-ամյա վարորդը, մնալով մեքենաների արանքում, մահացել է

Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 150-րդ կմ-ին «Մերսեդես Բենց V-230» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Իվեկո» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանությունից հայտնում են, որ այդ ընթացքում մեքենայի հետնամասում գործ անող «Իվեկոյի» 37-ամյա վարորդ Գոռ Ստեփանյանը, մնալով երկու մեքենաների արանքում, մահացել է:

Կատարվում է նախաքննություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս