![](/banners/BeFunky-design.jpg)
«Ինչպես կարող է ամենա «լուզեր» մենեջերը գնահատի մեկ այլ մարդու մենեջերական հատկությունները, առավել ևս, երբ չի բերում Օզբիլիսի «վատ մենեջեր» լինելու որևէ փաստ». Կարեն Քոչարյան
![](https://168.am/wp-content/uploads/2023/09/Karen-Qocharyan-1.jpg)
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արմեն Մելիքբեկյանն ասում է, որ Արազ Օզբիլիսը լավ ֆուտբոլիստ է, բայց վատ մենեջեր:
Կարելի է մտածել, որ պարոն Մելիքբեկյանն ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցը կամ ՖԻՖԱ-ի մենեջերական կուրսերը: Պարոն Մելիքբեկյանը 1997-2002 թվականներին սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո՝ 2002-2005 թվականներին ուսումը շարունակել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։
Ասպիրանտուրան ավարտելուց հետո մինչև 2010 թվականը արտասահմանյան գրականություն է դասավանդել Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: 1999թ սկսած զուգահեռ թղթակցել է տարբեր ԶԼՄ-ներին, որպես մարզական լրագրող: 2019թ ընտրվել է ՀՖՖ նախագահ և որպես հայկական ֆուտբոլի գլխավոր մենեջեր ձախողել է բոլոր կարևոր մրցումները՝ բոլոր տարիքային խմբերում: Դրա մասին են վկայում այն խայտառակ հաշիվները միջազգային ասպարեզում, որոնք արձանագրել են մեր բոլոր հավաքականները և ակումբները… բացառությամբ «Փյունիկի»:
Հիմա հարցը
Ինչպես կարող է ամենա «լուզեր» մենեջերը գնահատի մեկ այլ մարդու մենեջերական հատկությունները… առավել ևս, երբ չի բերում Օզբիլիսի «վատ մենեջեր» լինելու որևէ փաստ»: