Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան

Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 17-ի երեկոյան տեղացած ձյան պատճառով փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ձյան շերտը Գավառում կազմել է մինչև 5, Սևանում և Ճամբարակում՝ 7-8, Մարտունիում և Վարդենիսում՝ 10, Վարդենյաց լեռնանցքում՝ 20-25 սանտիմետր։ Դեկտեմբերի 18-ի գիշերը և վաղ առավոտյան ճանապարհներին դիտվել է մերկասառույց։

Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերից Գեղարքունիքի մարզում ճանապարհների սպասարկում իրականացնող կազմակերպությունները ձեռնարկել են մաքրման և մշակման աշխատանքներ՝ ապահովելով ճանապարհների լիարժեք անցանելիությունը։ Դեկտեմբերի 18-ի կեսօրվա դրությամբ Գեղարքունիքում բաց ու անցանելի են բոլոր ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս