Բժիշկը զգուշացրել է մարզասրահում կատարվող վտանգավոր սխալների մասին
Սպորտային վարժությունների կատարման տեխնիկային չհետևելը հանգեցնում է վնասվածքների, ասում է թերապևտ, ընտանեկան և սպորտային բժիշկ Ալեքս Մակդոնալդը։ Նա CNN-ին տված հարցազրույցում թվարկել է մարզասրահում թույլ տված ամենավտանգավոր սխալները։
Մակդոնալդը նշել է, որ ամենատարածված սխալն արվում է վազքուղու կամ հեծանվի վրա: Հոգնածությունը ստիպում է մարդկանց հենվել մարզասարքերի բազրիքներին, ասել է նա: Արդյունքում որոշ ժամանակ անց նրանց մոտ ցավ է առաջանում պարանոցի և ուսերի հատվածում, ըստ shantnews-ի՝ զգուշացրել է բժիշկը։ Դրանից խուսափելու համար նա խորհուրդ է տվել վարժությունը ճիշտ կատարել, իսկ եթե ուժերը սպառվել են, կանգ առնել, հանգստանալ ու միայն դրանից հետո շարունակել մարզումները։
Բժիշկը նաեւ զգուշացրել է, որ գերմարզվելու պատճառով վնասվածքի վտանգը մեծանում է։ Այս վիճակն առաջանում է, երբ միևնույն վարժությունները կատարում եք բազմիցս և երկար ժամանակ, բացատրել է Մակդոնալդը։
Ավելի լավ արդյունքի համար նա խորհուրդ է տվել անընդհատ փոխել վարժությունները, իսկ ավելի լավ է ընտրել այնպիսիները, որոնք ամրացնում ողննաշարը։