Բաժիններ՝

Իրանում նախագահի թեկնածուների գրանցումը սկսվելու է մայիսի 7-ին

Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջարը ներկայացրել է հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մի շարք մանրամասներ:

Նաջարի խոսքերով՝ ստեղծվելու են 92 ընտրական տարածք, որոնցում տեղակայվելու է 70.000 քվեատուփ: Նախարարի խոսքերով՝ ընտրատեղամասերի ընդհանուր քանակն ավելացվել է 20.000-ով՝ համեմատած նախորդ ընտրությունների հետ:

Նաջարը հավելել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների գրանցումը սկսվելու է ապրիլի 15-ին, իսկ նախագահական ընտրությունների պարագայում՝ մայիսի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս