Իրանը Կասպից ծովում շահագործման է հանձնել իր առաջին էսկադրոնային ականակիրը
BBC-ի փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերը լրագրողներին ներկայացրել են ամբողջովին իրանական արտադրության էսկադրոնային ականակիրը՝ հրթիռային կրակի ղեկավարմամբ:
Նավը ստացել է «Ջամարան 2» անունը, ներկայումս այն խարիսխ է գցել Կասպից ծովի Անզալի նավահանգստում: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ուղիղ եթերում հայտարարել է, որ նոր ռազմանավարի շահագործման մտնելն ուղղված է տարածաշրջանում խաղաղության ու բարեկամության ամրապնդմանը:
«Ջամարան 1»-ը Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերի կազմը համալրել է 2010 թվականի փետրվարին: Այն մշակվել և արտադրվել է իրանցի մասնագետների կողմից:
«Ջամարանն» ունակ է պայքար մղել հակառակորդի սուզանավերի, թռչող սարքերի և վերջրյա ռազմանավերի դեմ: Բացի այդ, էսկադրոնային ականակիրն ունի ուղղաթիռային հարթակ և կարող է օգտագործվել նաև «էլեկտրոնային պայքարում»:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրանն ու Ադրբեջանը շարունակ վիճարկում են ոչ վաղ անցյալում Կասպից ծովում հայտնաբերված «Սարդար Ջանգալ» նավթահանքի պատկանելությունը, որի պաշարները գնահատվում են մի քանի միլիարդ բարել: