Անահիտ Մանասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել կենտրոնում, զրուցել անձնակազմի և շահառուների հետ։

Պաշտպանին ներկայացվել են կենտրոնում վերականգնողական բուժում ստացող անձանց առօրյան, բուժման հետ կապված հարցեր, աշխատանքների մեթոդաբանությունն ու առաջիկա ծրագրերը։

Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել կենտրոնի ղեկավարության և անձնակազմի կատարած աշխատանքը և պատրաստակամություն հայտնել իր իրավասությունների շրջանակներում աջակցել հաստատությունում վերականգնողական բուժում ստացող անձանց իրավունքների պաշտպանությանը։ Այս համատեքստում նախանշվել են համագործակցության ուղղությունները։

Անահիտ Մանասյանը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գրադարանին է նվիրել գրքեր, այդ թվում՝ իր հեղինակած մենագրությունը։

Տեսանյութեր

Լրահոս