Բաժիններ՝

Ձերբակալվել են ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանը եւ Կապանի բաժնի պետի տեղակալ Վաղարշակ Գինոսյանը

Դեկտեմբերի 12-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքի մարզում, հաղորդում է Shamshyan.com-Shamshyan.com-ը:

Միջոցառման արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել և Երևան են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վաղարշակ Գինոսյանին:

Թե ինչի համար են նրանք ձերբակալվել ու տեղափոխվել Երևան, այս պահին նախաքննության շահերից ելնելով չեն նշվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս