Տղամարդը երթուղայինում ուղևորի պայուսակից գողացել էր դրամապանակը
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 7-ի ժամը 16-ին Կորյունի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա մոտ 30-35 րոպե առաջ երթուղային ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ փող և բանկային քարտեր էին:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Քանաքեռցի 37-ամյա տղամարդը հայտնել է, որ փողն ու բանկային քարտերը հանել և դրամապանակը նետել է Կորյունի փողոցում:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: