Բաժիններ՝

Հյուսիսային ավտոկայարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 8-ին, ժամը 07:46-ին ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային ավտոկայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել և բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։01-ին, մարվել՝ 08։19-ին։ Այրվել է ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս